Հռոմի պապն ապրիլի 16-ին կայցելի Լեսբոս կղզում գտնվող գաղթականներին
ԱՐԽԻՎ
Հռոմի պապի այցը հունական Լեսբոս կղզի կկայանա ապրիլի 16-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին հայտնել Է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ուղեւորությունն իրականացվում Է Հունաստանի նախագահի հրավերով: Փաստաթղթում ասված Է, որ քահանայապետը կայցելի կղզում գտնվող գաղթականներին: Ավելի վաղ պապի մամուլի քարտուղար պադրե Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել Էր, որ խոսքը ոչ պաշտոնական այցի մասին Է:
Դիվանագիտական աղբյուրները հավելում են, որ կրոնական առաջնորդների հետ միասին մտադիր Է կղզի ժամանել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Լեսբոս այցելությունը կդառնա Հռոմի պապի 13-րդ արտասահմանյան ուղեւորությունը, երկրորդն՝ այս տարի. փետրվարին Ֆրանցիսկոս պապը ժամանել Էր Հավանա, որտեղ կայացել Է նրա պատմական հանդիպումը պատրիարք Կիրիլի հետ, ինչպես նաեւ առաքելական այց Է կատարել Մեքսիկա: Քահանայապետի պլաններում ներառված են նաեւ ուղեւորությունները Հայաստան, Լեհաստան եւ Շվեդիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)