Իրանի ԱԳ նախարարը հուսով Է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարին կհաջորդեն բանակցությունները
ԱՐԽԻՎ
Իրանն ակնկալում Է, որ Լեռնային Ղարաբաղում հայտարարված հրադադարը թույլ կտա անցնել հակամարտության լուծմանը միտված բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մ իխայիլ Գուսմանին տված հարցազրույցում:
«Մենք երջանիկ ենք հրադադարի ռեժիմի հաստատման, ռազմական գործողությունների ավարտվելու կապակցությամբ,-նշել Է նա:-Հուսով ենք, որ դա լուրջ բանակցությունների սկիզբը կդառնա՝ միտված հակամարտության լուծմանը: Մեր տարածաշրջանի շահերից Է բխում բոլոր երկրների համագործակցությունը»:
«Ելնում ենք այն բանից, որ Հայաստանի՝ մեր հարեւանի, եւ Ադրբեջանի՝ մեր մերձավոր ընկերոջ միջեւ պետք Է լինեն լավ հարաբերություններ: Պաշտպանում ենք բոլոր այն ջանքերը, որոնք նպատակամղված են այդ հիմնախնդրի լուծմանը»,-հավելել Է Իրանի ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)