Ծնողները հրեշավոր կերպով խորտակում են սեփական երեխաների ապագան. «Չենք լռելու»
ԱՐԽԻՎ
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
Դեռևս մի քանի օր առաջ Հայաստանի հասարակությունը կանգնած էր երկընտրանքի առջև՝ զարգանալ ժողովրդավարական արժեքների ապահովման ուղղությամբ, կամ ընթանալ իշխանության ավտորիտար միտումների ուժեղացման ճանապարհով: Ցավոք, այսօր հաղթեց երկրորդ տարբերակը:
Տեղի ունեցած հերթական խայտառակ ընտրությունները սարսափելի ապացույցն են Հայաստանի իշխանությունների՝ ամեն գնով վերարտադրվելու մղման և հայ ժողովրդի մի ստվար զանգվածի գիտակից ստրկամտության, երբ ծնողները հրեշավոր կերպով խորտակում են սեփական երեխաների ապագան՝ հանուն իրենցից իսկ գողացված և ընտրություններին վերադարձվող ողորմելի 10-20 հազար դրամ ընտրակաշառքի: Ահռելի ցավով պետք է նշենք, որ հերթական անգամ «առնված» ընտրություններից հետո այս ապաշնորհ խավին չպատկանող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների արտագաղթի մի նոր ալիք է բարձրանալու:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի