ԼՂՀ Նախագահը կարեւորել է բարերարների դերը տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործում
ԱՐԽԻՎ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 1-4-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է բարերարների դերը տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործում՝ նշելով, որ նրանց ներդրումը մեծապես կնպաստի նախատեսված աշխատանքների հաջող իրականացմանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն