Մինսկի խումբը շարունակելու է աշխատանքը հրադադարի խախտումների մեխանիզմի ստեղծման ուղղությամբ. Պիեռ Անդրիու
ԱՐԽԻՎ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համար կարևորագույն հարց է այն, որ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը պահպանվի, և որ սկսվեն քաղաքական բանակցությունները: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիուն:
«Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմներին, ապա մենք մի քանի տարի է դրա մասին խոսում ենք, և դա կլինի մեր աշխատանքի շարունակությունը»,- ասաց ֆրանսիացի համանախագահը: Նա նաև շեշտեց, որ խմբի մանդատի մեջ չի մտնում պարզելը, թե ով է առաջինը սկսել ռազմական գործողությունները: «Մենք դրանով չենք զբաղվել»,- նշեց Անդրիուն:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը