Հակառակորդի գնդակոծությունից վիրավորված երեխաները կազդուրվում են և կտեղափոխվեն վերակենդանացման բաժանմունքից
ԱՐԽԻՎ
Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված երեխաներն աստիճանաբար կազդուրվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանն ընդգծեց, որ երեխաներն ապրիլի 11-ին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք: «Երեխաների վիճակն արդեն կայուն է: Մենք այսօր փոխել ենք Գևորգի վիրակապերը, Վարդանի վիրակապերը երեկ էինք փոխել: Վաղը երեխաները կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք»,- նշեց Մարգարյանը:
Նա հավելեց, որ առաջիկա օրերի ընթացքում արդեն երեխաներին կնստեցնեն, որոշ ժամանակ անց նրանք կսկսեն քայլել ու կպատրաստվեն հիվանդանոցից դուրս գրվելուն:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Նրա եղբայրը՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ինչպես նաև 12-ամյա Վարդան Անրեասյանը վիրավորվել են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)