Սիրիական բանակը հարձակում է սկսել Հալեպից հարավ ընկած շրջանում
ԱՐԽԻՎ
Սիրիական կառավարական զորքերը Հալեպից հարավ ընկած շրջանում հարձակողական գործողություն են սկսել զինյալների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Բանակը փորձում է իր հսկողությանը վերադարձնել ռազմավարական տեսակետից կարևոր Թել Ալ-Էյս բնակավայրը:
Ապրիլին ավելի վաղ այդ բնակավայրը գրավվել էր ապստամբական խմբավորումների կոալիցիայի կողմից, չնայած Սիրիայում հայտարարված զինադադարին: Գործակալությունը չի ճշտում, թե հատկապես որ խմբավորումների մասին է խոսքը:
Ապրիլի 11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հալեպի վրա գրոհ չի պլանավորվում: Ռազմական գերատեսչության տվյալներով, ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում են պլանավորում այն ճանապարհը կտրելու նպատակով, որը Հալեպը կապում է Դամասկոսի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)