Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջ Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացել Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան 

Այսօր աշխարհաքաղաքական գործոն դարձավ հայ զինվորը, որը խառնեց թշնամու խաղաքարտերը

ԱՐԽԻՎ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների նպատակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ է ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը ռազմա-քաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

- Ձեր կարծիքով՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, ապա, կրտսեր եղբորն օգնության շտապելու դեպքում, նաև Թուրքիայի կողմից հնարավոր լայնամասշտաբ պատերազմի նպատակն ի՞նչը կարող է լինել:

- Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների թիվ մեկ խնդիրը Ռուսաստանում քաղաքական իշխանության փոփոխությունն է, թեկուզ և դա արվի Ռուսաստանին տարբեր թեժ կետերում պատերազմի մեջ ներքաշելով և թուլացնելով: Անգամ Սիրիայում սկսված պատերազմը նաև Ռուսաստանի դեմ էր ուղղված:

«Իսլամական պետության» զինյալ ջոկատները, որոնք ֆինանսավորվում ու պատրաստվում են «անդրօվկիանոսյան մեր բարեկամների» կողմից, եթե չոչնչացվեին Սիրիայում Ռուսաստանի ու իր դաշնակիցների կողմից, բնականաբար, վաղ թե ուշ, թափանցելու և իրենց թիրախ էին դարձնելու նաև Ռուսաստանը: Թափանցման ուղղությունները հիմնականում երկուսն են՝ Հարավային Կովկաս և Միջին Ասիա:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ Աֆղանստանում մի քանի նահանգներ արդեն «Իսլամական պետության» դրոշ են բարձրացրել, թե ինչպե՞ս է դա տեղի ունեցել՝ տվյալ նահանգների ղեկավարներին գնե՞լ են, թե՞ նրանք գաղափարական առումով նույնն են, այլ հարց է: Սակայն եթե Աֆղանստանում «Իսլամական պետության» դրոշ է բարձրացվում, դա նշանակում է, որ նրանք այդ երկրին տիրելուց հետո առաջ են գալու, ներխուժելու են Տաջիկստան (հիմնականում տաջիկների միջոցով, որովհետև Աֆղանստանի բնակչությունը հիմնականում տաջիկներն են, փուշտուները և ուզբեկները), ապա միջինասիական այլ հանրապետություններ:

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և «Իսլամական պետության» զինյալների թափանցմանը Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը համարվող Հյուսիսային Կովկաս, այն Ռուսաստանից կտրելու, Ռուսաստանի մասնատման ճանապարհին, Հայաստանը խանգարող գործոն է:

Ինչպես ժամանակին ասում էին՝ հայերը Թուրքիայի կոկորդում են մնացել, այնպես էլ հիմա Հայաստանն այդ ծրագրերի ռազմավարների կողմից գնահատվում է որպես կոկորդում մնացած ոսկոր: Անգամ Ղարաբաղում այս ռազմական գործողությունները ես դիտում եմ ոչ այնքան որպես Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավման կամ դրա համար հող նախապատրաստելու գործողություններ, որքան Հայաստանում իշխանափոխություն առաջացնելու ձախողված միջոց:

- Ի՞նչ նկատի ունեք, ինչպե՞ս էին փորձելու դա իրականացնել:

- Եթե Ադրբեջանի զինուժին հաջողվեր մեր որոշ տարածքներ իրենց հսկողության տակ վերցնել, Հայաստանում համապատասխան վերահսկելի ԶԼՄ-ները սկսելու էին քարոզչություն, որով, եթե մեղմ ձևակերպեմ, մեղադրելու էին իշխանություններին ոչ պրոֆեսիոնալիզմի, ապաշնորհության, պատերազմ վարել չկարողանալու, պարտության, մի քանի շրջաններ հանձնելու, մեծաթիվ զոհեր տալու մեջ, կարծես թե պատերազմի ժամանակ այդպիսի բան չի լինում: Գրեթե կասկած չունեմ, որ առաջ գնալով, Հայաստանի իշխանություններին դավաճանության, հող ծախելու, հայրենիք ծախելու համար էլ կմեղադրեին: Ուզում եմ հիշեցնել, որ նույն կարգախոսները հնչել են, երբ 1992 թվականի հունիսին Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր Ադրբեջանի զինուժը վերցրել էր իր հսկողության ներքո: Եթե Ալիևն ապրիլի 2-ի գործողությամբ կարողանար հասնել որոշակի ռազմական հաջողությունների, Հայաստանում այդ իրողություններն օգտագործվելու էին իշխանափոխություն իրականացնելու համար: Նույնն է լինելու նաև առաջիկայում, եթե Ադրբեջանին հաջողվի որոշակի ռազմական հաջողությունների հասնել:

- Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողությունների իմաստը ո՞րն էր ռազմական, ինչպես նաև աշխարհաքաղաքական առումներով:

- Ի սկզբանե ասեմ, որ կատարվածն Ադրբեջանի կողմից մեծամասշտաբ պատերազմի սկսում չէր, չուներ այդ նպատակը, որովհետև նման պատերազմից առաջ հրթիռահրետանային բոլորովին այլ նախապատրաստություն կիրականացվեր, գործի կդրվեին նաև ռազմական ինքնաթիռները, միանգամից, հուժկու կերպով հարված կհասցվեր նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, թիկունքում գտնվող զորամասերին, կարևորագույն կոմունիկացիաներին: Ադրբեջանը պարզապես նպատակ ուներ բլից կրիգով գրավել Արցախի որոշ բնակավայրեր, Պաշտպանության բանակի որոշ դիրքեր, միաժամանակ իրականացնել մարտ հետախուզությամբ, այսինքն՝ պարզել մեր թույլ և ուժեղ կողմերը:

Քաղաքական, աշխարհաքաղաքական առումներով, կարծում եմ, նպատակն Արցախի որոշ բնակավայրեր կամ շրջաններ գրավելով, այդ կերպ Հայաստանում իշխանափոխության հասնելն էր, որից հետո Հայաստանի քաղաքական նոր վերնախավը, այսպես ասած, «ճիշտ» արտաքին կողմնորոշում կունենար, կփոխեր մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը: Այդ ամենի նպատակը հետևյալն է' հասնել նրան, որ Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն էլ ամբողջովին հայտնվեն հակառուսական դաշտում, և Հարավային Կովկասից Ռուսաստանին հարվածի ժամանակ որևիցե խոչընդոտ չլինի: Սակայն ցանկանում եմ մի կարևոր շեշտադրում կատարել' այսօր աշխարհաքաղաքական գործոն դարձավ և առաջիկայում էլ կարող է դառնալ հայ զինվորը, որը խառնեց և ապագայում էլ կարող է խառնել թշնամու խաղաքարտերը: Մարտի դաշտում հայ զինվորը, հայկական զինուժն աշխարհաքաղաքական գործոն կարող են հանդիսանալ, այսինքն' ձախողել նրանց ծրագրած բոլոր պլանները:

- Ադրբեջանի զինված ուժերի այս հարձակումը սովորաբար կապում են Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման հետ, Թուրքիայի դերակատարության առումով ի՞նչ կարծիքի եք:

- Իրականում Թուրքիան գործիք է: Թուրքիան չի պլանավորում ռազմավարական քայլեր' այնպես, ինչպես արաբական աշխարհում և Սիրիայում Թուրքիան չի հանդիսանում ռազմավարություն մշակող պեություն: Ավելին ասեմ. այն, որ Թուրքիան դառնալու էր գործիք, պլանավորել էին Էրդողանի նման անձին իշխանության բերելուց առաջ, այսինքն' նպատակ դնելով, որ Աթաթուրքի աշխարհիկ կարգերն այլևս պետք է փոխարինվեն իսլամականով:

- Ինչո՞ւ:

- Որովհետև, ինչպես նախատեսված էր, Թուրքիան պետք է դառնար իսլամական ֆունդամենտալիզմը սնուցող, սպասարկող պետություն: Հայտնի է, որ «Իսլամական պետության» հիմնական սնուցողը, կազմակերպիչը Թուրքիան է և, բնականաբար, Թուրքիայի աշխարհիկ գեներալները և փաշաները, եթե իրենք լինեին պետության ղեկին, չէին ընդունելու այդ դերակատարությունը: Հետևաբար նայեք, թե ծրագիրը որքան ժամանակ առաջ է մշակված եղել, որպեսզի հոգևոր կրթություն ստացած Էրդողանը իշխանության գար:
Նույն տրամաբանությամբ, Թուրքիան այս գործողության մեջ ևս գործոն չէ: Ինքը գործիք է, կարևորագույն գործիք, բայց ոչ գործոն, ի տարբերություն մարտավարականի, ռազմավարական առումով, կարծում եմ, ինքը չի որոշում: Օրինակ, ինքը չի որոշում' Ռուսաստանի դեմ պատերազմ պետք է սկսի, թե ոչ:

Ես համոզված եմ, որ Ալիևին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը բնավ ձեռք չի տալիս, նա կարող է պարտադրված մտնել պատերազմի մեջ' շատ լավ գիտակցելով, որ եթե պարտվի, կորցնելու է և՛ իշխանությունը, և՛ նավթի ու գազի խողովակները, և՛ միլիարդավոր նավթադոլարները, և՛ անգամ իր և իր ընտանիքի անդամների կյանքը:

- Ձեր կարծիքով, եթե Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ը կմիջամտի՞:

- Դա որոշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ. Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությունը, ըստ պայմանագրի, ոտնձգություն է նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների նկատմամբ, ինչն Ադրբեջանը հստակ գիտակցում է: Կարծում եմ, Ադրբեջանը կարող է դիմել սադրանքի, Հայաստանի սահմանների մոտ որոշակի զորաշարժ կատարել, նույնիսկ հրետանի կիրառելով, կրակել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գտնվող որոշ զորամասերի, բնակավայրերի վրա, բայց սահմանը զինվորներով ու տեխնիկայով խախտելու քայլին չի գնա, որովհետև այն միանշանակ կգնահատվի որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ ու կարժանանա ՀԱՊԿ-ի ռազմական արձագանքին: Ռուսաստանի հարավային սահմանում պատերազմը կանխելու համար Ռուսաստանը, բնականաբար, կօգտագործի քաղաքական, դիվանագիտական իր ամբողջ ներուժը, որպեսզի այն չլինի:

Հայաստանից, Արցախից և Ռուսաստանից բացի, այդ պատերազմի բացառման հարցում առավելագույն շահագրգռված պետությունը նաև Իրանն է: Այո, նաև Իրանի գործոնը կարող է դեր կատարել, քանի որ այս տարածաշրջան իսլամական ֆունդամենտալիստների մուտքի դեպքում, վերջիններիս թիրախներից կամ հարվածային ուղղություններից մյուսը ինքն է լինելու' շիա մահմեդականության կենտրոնը, քանի որ «Իսլամական պետություն» կոչված կազմակերպությունն այն դիտում է որպես իրեն թշնամի երկիր: Կարծում եմ, Իրանը հիմա դիվանագիտական և այլ ճանապարհներով ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա' հնարավոր պատերազմը կանխելու համար:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)
Ամենադիտված