Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջ Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացել Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան 

Ինչո՞ւ արցախյան չորսօրյա պատերազմում Ռուսաստանը թևութիկունք եղավ Ադրբեջանին

ԱՐԽԻՎ

Ղարաբաղաադրբեջանական վերջին իրադարձությունների, չորսօրյա արյունալի պատերազմի, դրան հաջորդած հրադադարի պայմանավորվածության և խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ 

- Պարոն Մեհրաբյան, Արցախում չորսօրյա պատերազմն ի՞նչ ցույց տվեց։ Այսուհետ ի՞նչ ճանապարհով պետք է ընթանան բանակցություններն Արցախի հարցի շուրջ, որպեսզի այն լինի հայանպաստ։

- Այստեղ ոչ թե հարցը հայանպաստ կամ ոչ հայանպաստ լինելն է, այլ այն, որ հարցը լուծվում է, թե ոչ։ Իսկ հարցը լուծվում է միայն կարգավորմամբ, իսկ կարգավորումն էլ պետք է լինի ոչ թե դեկլարատիվ բնույթի խոսակցությունների մակարդակով, այլ գործողություններով։ Մենք տեսանք հետևյալը։ Ապրիլի 2-ից սկսված՝ մենք տեսանք ագրեսիվ գործողություններ, խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված վայրագություններ։ Դա ցույց է տալիս հետևյալը՝ որևէ տարբերակ, որ Ղարաբաղն ինչ-որ կարգավիճակում կարող է լինել Ադրբեջանի կազմում, նույնիսկ տեսականորեն, ապրիլի 2-ի հարձակմամբ վերջնականապես բացառվեց։ Եթե միջազգային ատյաններում հայկական կողմին փորձեն մեղադրել ոչ կոնստրուկտիվության մեջ, ապա մենք ունենք մեր փաստարկը, որը ձևավորեց Ադրբեջանը՝ բացառելով ցանկացած այլ տարբերակ: Դա մենք չեն արել։ Այո, մենք համաձայն չենք, որ պետք է կոտորվենք։ Հետևաբար՝ ալիևյան Ադրբեջանն իր այս քայլով մեծագույն ռեպուտացիոն կորուստներ կրեց, այն էլ՝ անդառնալի։

- Ադրբեջանը կարո՞ղ էր միայնակ նման քայլի գնալ։

- Ոչ, նա չէր կարող այդ ամենն ինքնագլուխ ձևով անել, եթե նրան թևութիկունք չկանգներ պուտինյան Ռուսաստանը։ Ռուսաստանը դե յուրե լինելով մեր դաշնակիցը, անվտանգության երաշխավորը՝ այսօր Հայաստանի թիվ մեկ կենսական սպառնալիքն է։

- Ի՞նչ շահ էր հետապնդում Ռուսաստանը և ի՞նչ շահեց այս չորսօրյա պատերազմից։

- Ռուսաստանն, այս ամենը սանձազերծելով՝ հետապնդել է մի քանի նպատակ։ Այո, սա միանշանակ սանձազերծել է Ռուսաստանը։ Այլ բան է, որ Ալիևի ռեժիմի և Պուտինի ռեժիմի շահերը ժամանակի և տարածության մեջ համընկել են։ Դա ուրիշ խնդիր է։ Բայց այն որ, պատերազմ սանձազերծողը եղել է Ռուսաստանը, անկասկած է։

Առաջինը՝ Ռուսաստանը ցանկացել է ավելի ամրապնդել իր հսկողությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Երկրորդը՝ թույլ չտալ, որպեսզի այլ ուժերի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա՝ Ռուսաստանի ազդեցության նվազման ֆոնին։ Հատկապես խոսքն Արևմուտքի և Իրանի մասին է։ Երրորդը՝ Ռուսաստանի նպատակն էր, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում, Իրանին և նրա էներգակիրների պոտենցիալ սպառողներին, ցույց տալ, որ Հարավային Կովկասով խողովակներ անցկացնելու մասին հանկարծ մտքներովդ չանցնի, քանի չեք պայմանավորվել Մոսկվայի և Բաքվի հետ։ Այս հարցում նույնպես Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկել են, որովհետև Իրանը լրջագույն մրցակիցն է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի՝ իր էներգակիրներով։

Երեկ շատ ուշագրավ հայտարարություն արեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որ հարձակողական զենք մատակարարելով Ադրբեջանին՝ նրանք այդպես պայքարում են իրենց մրցակիցների դեմ, իսկ դրա դեմ խոսողների «փսլինքերի» մասին դատողություն էր անում։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական պատասխանատուներն ուղղակի Հայաստանի բախտը բերեցին ու կապեցին նման տականքների խմբակի հետ, որը չունի ոչ մի սրբություն, ոչ մի բարոյականություն և նույնիսկ պատկերացում միջազգային հարաբերությունների մասին։ Նրանց պատկերացումները միայն կրիմինալ են, վայել է միայն թմրավաճառների մտածելակերպին։ Այսպիսի քաղաքականությունը և դիվանագիտությունը մի օր պետք է պայթեր։ Ռոգոզինին պետք է արժանին մատուցել իր ազնվության համար, որ նա բաց տեքստով Հայաստանի պնդաճակատներին բացատրեց, թե ինչ է ուզում Ռուսաստանը և ինչպես է վերաբերվում Հայաստանին, ինչքան էլ նրա քաղաքական պատասխանատուներից ոմանք փորի վրա սողան ռուսների առաջ։ Ռոգոզինը ցույց տվեց, որ իրենք ոչինչ են, իրենց անունն է՝ ոչ մի բան, կարևորը Ռուսաստանի շահերն է, թեկուզ մեր մեռնելու գնով։

- Պարո՛ն Մեհրաբյան, աշխարհաքաղաքական պատճառներից անցում կատարենք ներքաղաքական պատճառներին։ Այս իրադարձություններից հետո, Ձեր կարծիքով, չպե՞տք է լինեն պաշտոնանկություններ, իրավական պատասխանատվության ենթարկվողներ, քանի որ չորսօրյա պատերազմը ջրի երես հանեց բանակում առկա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սպառազինության, անհրաժեշտ իրերի պակասը և վերջապես փողի պակասը։

- Գիտե՞ք ինչ, ես դեմ եմ, որ մենք մերկապարանոց ձևով խոսենք միայն վատի մասին։ Ի վերջո, վերջին տարիներին կատարվել է ահռելի աշխատանք և դրա շնորհիվ էր, որ հայ զինվորը փառքով կատարեց իր գործը։ Եկեք դա չժխտենք, դա ուղղակի ճշմարտության դեմ մեղք գործել կլինի։ Բայց նաև փաստ է, որ ամեն ինչ իդեալական չէր։ Եթե այդ մասին էլ չխոսենք, էլի սխալ կլինի և վնաս կլինի մեզ։ Դժվար է աբստրակտ անցում կատարել ներքաղաքական պատճառներին, քանի որ դրանք ուղղակիորեն փոխկապակցված են արտաքին քաղաքական գործընթացների հետ։ Այս արատավոր քաղաքականության դաշնակիցներ Հայաստանում ռուսներն ունեին՝ հանձին կրիմինալի, հանձին կոռուպցիայի, հանձին բթամտության, հանձինս գավառամտության ու տգիտության և այդ ամենի կրողների, որոնք զբաղեցնում են շատ կարևոր պաշտոններ։

Այո, այսօր Հայաստանի քաղաքական, ռազմաքաղաքական պատասխանատուները պետք է հետևություններ անեն, այդ թվում կազմակերպական հետևություններ, որի մեջ մտնում են նաև պաշտոնանկությունները և ոմանց պատասխանատվության ենթարկելը։ Պետք է քաղաքական կուրսի ֆունդամենտալ վերանայում տեղի ունենա։ Մեր արտաքին քաղաքական պատկերացումների, մեր ներքաղաքական պատկերացումների, մեր անվտանգության քաղաքականության պատկերացումների վերանայում պետք է լինի։ Մենք աշխարհին պետք է նայենք Երևանից, ոչ թե Մոսկվայից։ Մեզ Էդուարդ Նալբանդյան արտգործնախարար պետք չէ, մեզ Հովիկ Աբրահամյան վարչապետ պետք չէ, ես սա ասում եմ հրապարակայնորեն։ Այս ամենից հետո Հայաստանի տնտեսական քաղաքականությունը վստահել նման անձանց ուղղակի չի կարելի։ Ոչ մի «քաղաքական նպատակահարմարություն» չի արդարացնում այսպիսի գործելաոճը։ Հայաստանի քաղաքական դաշտում ամենաչարորակ հատվածը, որը դարձել է ռուսական շահերի պրովայդերը Հայաստանում, պետք է դուրս մղվի քաղաքականությունից։ Ֆեյքային քաղաքական ուժերը, որոնք այս ընթացքում ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության ո՛չ պետականության, ո՛չ հասարակության հետ կապ չունեն։ Նրանք ուղղակի զբաղված են սեփական գրպանը լցնելու մտահոգությամբ և Ռուսաստանի շահերը սպասարկելով, ընդ որում՝ այդ երկու «մտահոգությունները» փոխկապակցված են։

Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտում պետք է գույքագրում արվի, թե ի վերջո, ովքեր և ինչն է Հայաստանի բարեկամը, որտեղից է քամին փչում դեպի մեր առագաստներ, ովքեր ու ինչն է մեր թշնամին, ինչն է կասեցնում մեր նավի ընթացքը։ Մենք՝ ողջերս, պարտք ունենք զոհվածների առաջ։ Այդ պարտքը հատուցվում է միայն մեկ ճանապարհով՝ քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ երկիր կառուցելով, չկա ուրիշ ճանապարհ։ Դրա մեջ մտնում է նաև առաջիկա 2017 թվականի ընտրությունների ազատ և արդար անցկացումը։ Մենք այսօր արդեն տեսնում ենք որոշ էպիզոդներ, երբ որոշ հաստագլուխներ շարունակում են իրենց նախկին պրակտիկան։ Հայաստանում այլևս կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչև ապրիլի 2-ը և դրանից հետո։ Մինչև ապրիլի 2-ի կյանքն ավարտվել է։ Դա շատ կարևոր է հասկանալ, ով էլ չի հասկանում՝ պետք է հասկացնել բոլոր օրինական ճանապարհներով։ Մենք ունենք փայլուն հասարակություն, ով ունի հստակ պահանջներ։ ՀՀ-ի քաղաքական դաշտը պետք է հստակ ձեւակերպումներ տա այդ պահանջներին եւ առաջիկա ընտրություններով ամրագրի և դարձնի իրականություն: Քաղաքական դաշտը պետք է մաքրել քաղաքական աղբից։ Քաղաքական դաշտն այսօր այն Ավգյան ախոռներն են, որ լցված են ահավոր ծավալի քաղաքական աղբով և այն պետք է մաքրել։ Այդ աղբի զգալի մասը ռուսական է, դա թունավորում է մեր պետականությունը և սպառնալիքի տակ է դրել մեր ապագան։ Սթափվելու և լրջանալու ժամանակն է:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)
Ամենադիտված