ՀՀ դեսպան Վարդանյանը Վիետնամում ներկայացրել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքները
ԱՐԽԻՎ
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն ապրիլի 12-ին մասնակցել է ՄԱԿ-ի՝ Վիետնամի տեղական կառավարման արդյունավետության ցուցանիշներին նվիրված PAPI ծրագրի աշխատանքային հանդիպմանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ նշելով. «Միջոցառման շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ տիկին Պրատիբհա Մեհտայի հետ:
Դեսպան Վարդանյանը ՄԱԿ-ի ներկայացուցչին և մասնակիցներին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումները' Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց հետևանքները»:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը