Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14-ին ժամանելու է Երևան
ԱՐԽԻՎ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14-ին ժամանելու է Հայաստանի Հանրապետություն' հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ լրատվական ծառայությունը:
Ապրիլի 14-15-ը տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Հայաստան: Այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի ՀՀ Նախագահ, հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Գլխավոր քարտուղարը կտեղեկացնի կազմակերպության կանոնադրական մարմինների' արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և անվտանգության կոմիտեների քարտուղարների հանդիպումների նախապատրաստման մասին, որոնք նախանշված են Երևանում հունիս-հուլիս ժամանակահատվածում: Նա նաև կզեկուցի կազմակերպության ընթացիկ գործունեության և ՀԱՊԿ նստաշրջանի 2015 թվականի սեպտեմբերի ու դեկտեմբերի որոշումների իրականացման պլանի մասին: Կքննարկվի նաև իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, որը սրվել է ապրիլի սկզբին»,- ասված է ՀԱՊԿ հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն