Ֆրանսուա Օլանդի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 15–ին
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը նախագահի պաշտոնը կստանձնի մայիսի 15-ին, այս մասին հայտարարել է նախագահի պաշտոնից հեռացող Նիկոլա Սարկոզիի աշխատակազմի ներկայացուցիչը։
Երդմնակալության օրը կհստակեցվի Օլանդի և Սարկոզիի ներկայացուցիչների միջև այսօր կայանալիք բանակցություններից հետո, հաղորդում է BBC Russian-ը։
Երեքշաբթի, Սարկոզին ու Օլանդը միասին կմասնակցեն երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի հանդիսավոր արարողությանը (Արևմուտքում այդ տոնը նշվում է մայիսի 8-ին)։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի