Ռուսական ռազմակայանի օդաչուները նախապատրաստվում են Երևանում անցկացվելիք ավիաշոուին
ԱՐԽԻՎ
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության 71-րդ տարեդարձի կապակցությամբ նախապատրաստվում են Երևանում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում անցկացվելիք ավիաշոուին:
Ինչպես տեղեկացնում են են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմական ավիացիոն տեխնիկայի բոլոր նմուշներն սպասարկված են և փոխադրված շահագործման ամառային ռեժիմի: Պլանային վարժանքների ընթացքում Մի-24Պ և Մի-8ՄՏ հարվածային և փոխադրական ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարում ըստ ռուսական ավիացիոն միավորման հրահանգիչների առաջադրանքների՝ նախապատրաստվելով Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարությանը նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան