Իրանի հատուկ ծառայություններն ահաբեկչի են ձերբակալել երկրի արևմուտքում
ԱՐԽԻՎ
Իրանի հատուկ ծառայություններն երկրի արևմուտքում ձերբակալել են ահաբեկչի, ով ծրագրում էր ԻԻՀ տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնել։ Այս մասին ապրիլի 17-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Իրանի հետախուզության գործերով նախարար այաթոլլա Մահմուդ Ալավին։
«Իրանում ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով ժամանած ահաբեկիչը հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է երկրի արևմուտքում։ Ըստ ձերբակալվածի խոստովանության՝ ինքը ահաբեկչական խմբավորումների ղեկավարներից ստացել է ԻԻՀ տարածքում պայթյուն իրականացնելու առաջադրանք»,- հայտարարել է Ալավին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, յաթոլլայի խոսքով, ահաբեկչի ձերբակալության գործողությունը հնարավոր է եղել իրագործել քաղաքացիական բնակչության զգոնության և ակտիվ մասնակցության շնորհիվ։ Նա նաև ընդգծել է, որ «ահաբեկական գործողությունը չեզոքացնելով՝ Իրանի հատուկ ծառայություններին հաջոցվեց կասեցնել տարածաշրջանի որոշ երկրների՝ Իրանի անվտանգությունը խաթարելու չարամիտ ծրագրերը»։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան