Իսրայելի ոստիկանությունը, որպես ավտոբուսի պայթյունի պատճառ, չի բացառում ահաբեկչության վարկածը
ԱՐԽԻՎ
Իսրայելի ոստիկանությունը շարունակում է պարզել Երուսաղեմում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, ոստիկանությունն առայժմ չի բացառում ահաբեկչության վարկածը:
Շտապ օգնության ծառայությունը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 15 մարդ, որից մեկի վիճակը ծանր է:
«Հնարավոր է խոսքը տեխնիկական անսարքության մասին է, բայց մենք ստուգում ենք բոլոր հավանական վարկածները: Ահաբեկչության վարկածը չի բացառվում»,-ասել է ոստիկանության աշխատակիցը:
Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել դատարակ ավտոբոսում, որն այրվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)