Շվեդիայի ազգությամբ թուրք նախարարը հրաժարական է տվել
ԱՐԽԻՎ
Շվեդիայի բնակֆոնդի և կոմունալ հարցերի նախարար, ազգությամբ թուրք Մեհմեթ Քափլանը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իսրայելական The Haaretz պարբերականը, այս մասին հայտնել է Շվեդիայի վարչապետ Սթեֆան Լովֆենը:
Վարչապետը տեղեկացրել է, որ Քափլանը ներկայացրել է հրաժարականի դիմումը, որն ընդունվել է:
Թուրք գործչի անվան շուրջ բացասական մեկնաբանություններ էին արվում այն բանից հետո, ինչ նա Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ քաղաքականությունը համեմատել էր նրա հետ, ինչ նացիստներն արել էին հրեաների նկատմամբ:
Կանաչների կուսակցության անդամ, 44-ամյա Քափլանը նշել է, որ ինքը որևէ սխալ բան չի արել, սակայն հրաժարական է տալիս, քանի որ իր հասցեին հնչեցվող քննադատություններն անհամատեղելի են իր աշխատանքի հետ:
Նշենք, որ Մեմեթ Քափլանը հայտնի էր նաև վերջերս Ստոկհոլմում ռասիստական, հակահայկական կոչեր հնչեցրած թուրք գործիչ Բարբարոս Լեյլանիի հետ ունեցած մերձավոր կապերով: «Շուն հայերի մահը» ցանկանալու մասին հայտարարած Շվեդիայի թուրքերի միության փոխնախագահ Լեյլանին ևս օրերս հրաժարական էր տվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)