Մանկիկը գրկին ֆրանսուհին հետ է մղել զինված կողոպտիչի հարձակումը
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի Կալվադոսի տարածաշրջանի բնակչուհին՝ մանկիկը գրկին, զինված կողոպտիչին հարկադրել Է իջեցնել ատրճանակը եւ հեռանալ ռեստորանից:
Միջադեպը, որը տեսագրվել Է տեսահսկման խցիկով, ապրիլի 17-ին հայտնվել Է նորությունների Normandie-actu տարածաշրջանային պորտալի YouTube-ալիքում: Մեկ օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 101 հազար անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է The Local-ը, դիմակով տղամարդը ներխուժել Է ռեստորան եւ, զենքն ուղղելով աշխատակիցների վրա, պահանջել իրեն տալ փողերը: Ռեստորանի տիրուհին, որ այդ ժամանակ գրկած տանում Էր երեխային, անցել Է ատրճանակի փողի առջեւով, ցած դրել մանկիկին եւ սկսել Է վռնդել գողին՝ հարվածելով նրան այն պայուսակով, որում կողոպտիչը հույս ուներ տեղավորել գողոնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)