ՍԴՀԿ-ն չեղյալ է համարել մայիսմեկյան հանրահավաքը
ԱՐԽԻՎ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշում է կայացրել հետաձգել մայիսի 1-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին տեղեկացնում են ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանից:
ՍԴՀԿ հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի գործընկերներ, հայտնում ենք Ձեզ, որ մայիսի մեկին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հրավիրած հանրահավաքը, հաշվի առնելով քառօրյա պատերազմը, հետաձգվում է: Մայիսի մեկի կազմակերպչական նախատեսված բոլոր ծախսերն ուղղվել են Արցախի պաշտպանության բանակին և Հնչակյան կամավորական ջոկատներին որպես օգնություն: ՍԴՀԿ-ի կողմից ծրագրվող հրապարակային միջոցառումների մասին կտեղեկացնենք հավելյալ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)