ԱՄՆ-ն ուժեղացնում է կիբերհարձակումներն ԻԼԻՊ-ի վրա. The Daily Beast
ԱՐԽԻՎ
The Daily Beast-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է կիբերհարձակումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ այդքան վաղուց հաստատել է ԻԼԻՊ-ի դեմ կիբերգործողության անցկացումը: Սակայն ամերիկյան կիբերհարձակումների գործողությունը շատ ավելի լուրջ է, քան Սպիտակ տան ղեկավարն է նկարագրել իր զեկույցում:
Ամերիկյան պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ կիբերգործողություններն ավելի ակտիվ փուլ են մտնում, որի թիրախն են առանձին անձինք ու հետախուզական տվյալներ հավաքելը, որոնք կարող են նպաստել մեծ քանակությամբ ահաբեկիչներ բռնելուն ու ոչնչացնելուն: Բացի դրանից, նրանց նպատակն է արգելափակել խմբավորման անդամների կողմից գաղտնի կապի գործածումը, որպեսզի նրանք ստիպված լինեն օգտվել նվազ անվտանգ կապի ձևերից, և նրանց հետևելն ավելի հեշտանա:
Պաշտոնյաները հայտնել են նաև, որ ահաբեկչական խմբավորման դեմ դիրքորոշման խստացումը պայմանավորված է Փարիզում անցած տարվա նոյեմբերին կատարված ահաբեկչություններով: Այն ժամանակ աշխատակազմը զինվորականներին հանձնարարել էր համացանցում ահաբեկիչների դեմ պայքարի նոր միջոցներ մշակել: Երկու ամիս անց հաստատվել է կիբերհարձակման նոր ռազմավարությունը, որը ԱՄՆ-ին օգնում է խոչընդոտել Սիրիայում ԻԼԻՊ-ի օնլայն հաղորդակցությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)