Հաշվեհարդար սեփական կնոջ հետ H2SO4-ով
ԱՐԽԻՎ
Եթե նույնիսկ կինն ամուսնու, ինչպես ասում են, հոգուն էր հասցրել, ամուսինն իրավունք ունե՞ր այս աստիճան դաժանորեն վարվել կողակցի հանդեպ:
Ինչպես պարզվել է քրեական գործի նախաքննությամբ, Վահրամ Ասատուրյանը 2015թ. օգոստոսի 2-ին, ժամը 9-ի սահմաններում Երևանի Մ. Խորենացի և Նար-Դոս փողոցների խաչմերուկի մոտակայքում վիճաբանել է կնոջ' Մ. Ասատուրյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած քիմիական հեղուկ հանդիսացող ծծմբական թթուն լցրել է նրա վրա և վերջինիս առողջությանը դիտավորյալ պատճառել ծանր վնաս:
Վերը նշված արարքի համար Վահրամ Ասատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») 1-ին մասի հատկանիշով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)