ԿԽՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել հետ վերադարձնել հայ զինվորի դին
ԱՐԽԻՎ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հանդիպել է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին:
«ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին օգնելու' հետ վերադարձնել ադրբեջանական կողմի մոտ գտնվող հայ զինվորի դին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քոչարյանը' ավելացնելով, որ զինվորի ինքնությունը պարզ կդառնա միայն նրա դին հետ վերադարձնելուց' դատաբշժկական փորձաքննությունից հետո:
Սպասվում է, որ ադրբեջանական կողմը հայ զինվորի դին հետ է վերադարձնելու հունվարի 20-ին' ժամը 15:00-ին: Հայկական կողմից անհետ կորած է համարվում 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)