Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջ Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացել Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան 

Սիրիայում ՀՀ դեսպան Փոլադյանն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին աշխատություն է հրատարակել

ԱՐԽԻՎ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ օրերս Դամասկոսում «աշ-Շարկ» հրատարակչությունը լույս է ընծայել Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» խորագրով արաբերեն նոր գիրքը:

«Բազմալեզու աղբյուրագիտական լայն հենքի վրա դեսպան Փոլադյանը գիտական խորը վերլուծության է ենթարկել Հայկական հարցը պատմական երեք տարբեր փուլերում՝ համիդյան, երիտթուրքական և քեմալական ժամանակաշրջաններում: Ապա՝ հավուր պատշաճի արաբ ընթերցողին է ներկայացրել Հայոց այդ մեծ ողբերգության մանրամասները, Արևմտահայության ֆիզիկական բնաջնջման թուրանական հրեշավոր ծրագրի քաղաքական և տնտեսական նպատակները , պատմական զարհուրելի եղելությունները, սուր քննադատության ենթարկվելով թուրքական վարչակարգերի ժխտողական քաղաքականությունը:

Բացի այդ, «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» գրքում Արշակ Փոլադյանը փորձ է արել արաբ ընթերցողներին ներկայացրել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ վայրագ ու անմարդկային ոճրագործությունը ոչ թե հայկական աղբյուրների տվյալներով, այլ օտարազգի՝ արևմտյան ականատեսների հուշերով, արխիվային նյութերով և պատմական զեկույցներով, կարևոր տեղ հատկացնելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան, իրավաբան Հենրի Մորգենթաուի հուշերին, 1915թ. հոկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատում անգլիացի պատմաբան Վիսկոնտ Ջեյմս Բրայսի ելույթից քաղվածքներին, «1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին» անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմական ամփոփագրին, պատմության ամենասև էջերից մեկի մասին ամերիկացի թղթակից Հերբերտ Ադամս Գիբբոնսի և «Հայաստանն ու Մերձավոր Արևելքը» գրքում տեղ գտած՝ նորվեգացի հետախույզ Ֆրիտյոֆ Նանսենի վկայություններին:

Դեսպան Փոլադյանի գրքի հավելվածում ընդգրկվել են 2015թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասանած ճառերը, 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, 2015թ. ապրիլի 22-ին Երևանում «Գլոբալ ֆորում»-ի մասնակից, Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի ելութը:

Արաբական աշխարհում «Հայկական հարցը» ներկայացնելու, ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու նպատակով, հեղինակը գրքում զետեղել է 2015թ. հունվարի 29-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի հայտարարությունը, 1946թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի բանաձևը, 1948թ. դեկտեմբեր 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրը և 1968թ. նոյեմբերի 26-ին «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղ ղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Գրքի առաջաբանը գրել է սիրիացի ականավոր մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի կողմից 2015թ. «Երախտագիտության» մեդալով պարգևատրված դոկտոր Նաբիլ Տոոմեն: Վերջինս բարձր է գնահատել դեսպան Փոլադյանի գրքի գիտա-ճանաչողական հույժ կարևոր նշանակությունը և նրանում ամփոփված արևմտյան ականատեսների չափազանց ուշագրավ վկայությունները՝ Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու ուղղությամբ:

Գիրքը լույս է տեսել ճաշակով ձևավորված և գեղեցիկ կազմով: Այն արաբ ընթերցասեր հարակայնությանը հսկայական նյութ է տալիս Հայոց ցեղասպանության մասին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)
Ամենադիտված