Բլոգեր Անտոն Նոսիկի դեմ պատրաստվում են ծայրահեղականության մեղադրանք ներկայացնել
ԱՐԽԻՎ
Հետաքննությունը մտադիր է հաջորդ երեքշաբթի ծայրահեղականության մեղադրանք առաջադրել ճանաչված բլոգեր, լրագրող և մեդիա-մենեջեր Անտոն Նոսիկի դեմ' Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունների մասին տեքստի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Բադամշինը: Նա հայտնել է, որ իր պաշտպանյալին են հանձնել ծանուցում' ապրիլի 26-ին քննիչի մոտ ներկայանալու համար, որպեսզի նրան մեղադրանք ներկայացվի:
Երրորդ լեզվաբանական քննության արդյունքներով փորձագետները հայտնաբերել են «սիրիացիների հանդեպ թշնամություն սերմանելու լեզվաբանական հատկանիշներ»: Այդպիսով, Նոսիկի գործողություններում հանցագործության տարր է հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն