ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագիրը
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ապրիլի 19-ին ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ -ICMPD) պատվիրակությանը՝ արևելյան ուղղության տնօրեն Մարթայն Փլայմի գլխավորությամբ: «Հանդիպմանը Կարեն Նազարյանը նշել է, որ ծրագրի երկու բաղադրիչներն էլ' միգրացիան և սահմանային կառավարումը, կարևոր ուղղություններ են Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհագրական առումով մոտ է գտնվում Սիրիային և Մերձավոր Արևելքին, ուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:
Հանդիպմանը նաև ներկայացվել է ԵՄ հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների ընթացքը, անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)