Էրդողանը՝ «դրամայի թագուհի». Sydsvenskan
ԱՐԽԻՎ
Իրավագիտության մեջ բավականին բարդ և խճճված հարցեր կան: Օրինակ՝ «Մատանիների տիրակալը» ֆիլմից ճաղատ, խոշոր աչքերով պերսոնաժ Գոլումը:
Ինչո՞ւ են թուրք դատավորներն այդքան հետաքրքրվել ֆիլմից այդ կերպարի վերլուծությամբ: Խնդիրն այն է, որ Թուրքիայի քաղաքացի Բիլգին Չիֆչին կատակով հրապարակել է մի քանի ծաղրանկարներ, որոնք ցուցադրում են Գոլումի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆիզիկական նմանությունը:
Էրդողանը չէր ծիծաղում: Այդ պատճառով Չիֆչիին երկու տարվա ազատազրկում է սպառնում:
Էրդողանին, մեղմ ասած, հեշտ չէ ուրախացնել: Ավելի շուտ, նրան կարելի է «դրամայի թագուհի» անվանել: 2014 թվականից ի վեր արդեն մոտ 2 հազար դատական գործ է հարուցվել այն անձանց դեմ, ովքեր, իբր, վիրավորել են նախագահին: Նրանց թվում կան նույնիսկ պրոցական տարիքի երեխաներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)