Volkswagen-ը 10 միլիարդ դոլար կպահեստավորի դիզելային սկանդալից հետո ԱՄՆ-ի հայցերը վճարելու համար
ԱՐԽԻՎ
Գերմանական Volkswagen ավտոընկերությունը նվազագույնը 10 միլիարդ դոլար կպահեստավորի «դիզելային սկանդալ»-ի հետևանքով ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը, ինչպես նաև ամերիկացի ավտոսեփականատերերին վճարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, ընկերությունը իր ավտոմեքենաների դիզելային վտանգավոր արտանատումների հետևանքով պատճառած վնասը փոխհատուցելու հարցը քննարկել է ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի համակարգողի հետ և եկել համաձայնության:
Ընկերության կողմից ներկայացված ծրագրի վերաբերյալ մտահոգություններ ներկայացնելու ժամկետը լրանում է մարտի 21-ին: Ինչպես նշվում է, դեռևս հայտնի չէ՝ կբավարարի՞ արդյոք նշված գումարը ԱՄՆ կողմից ներկայացված բոլոր քաղաքացիական հայցերը բավարարելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)