Նիդեռլանդներում Թուրքիայի հյուպատոսարանը թուրքերին հորդորում է հայտնել Էրդողանի հասցեին վիրավորանքներ հնչեցրած անձանց անունները
ԱՐԽԻՎ
Թուրքիան Նիդեռլանդներում բնակվող ազգությամբ թուրք բնակիչներին հատուկ էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ կոչ անելով իրենց ասել այն մարդկանց անուններն ու տվյալները, ովքեր համացանցում որևէ վիրավորական արտահայտություն են արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ առհասարակ Թուրքիայի հասցեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի թուրքական ծառայությունը, հաղորդագրությունը թուրքերին ուղարկվել է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանից:
Հյուպատոսարանից, սակայն, հրաժարվել են BBC-ին որևէ մեկնաբանություն տալ նման գործելաոճին:
Նիդեռլանդների թուրք բնակիչներին նման բովանդակությամբ էլեկտևոնային նամակներ ուղարկելու փաստի առնչությամբ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության՝ այդ երկրում գործող միությունը դատապարտող հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ այդպիսով «օտարության մեջ գտնվող թուրքերը մեկը մյուսի դեմ կլարվեն»:
Խնդրի առնչությամբ իրենց զայրույթն են հայտնել նաև Նիդեռլանդների խորհրդարանի ներկայացուցիչները: Իշխանական Լիբերալ ձախակողմյան կուսակցությունը Նիդերլանդների արտգործնախարարից պահանջել է իր մոտ կանչել Թուրքիայի դեսպանին և բացատրություն պահանջել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)