Ռումինիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2016» մրցույթին
ԱՐԽԻՎ
«Եվրատեսիլ»-ում Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը մրցույթին չի մասնակցի նախագծի կազմակերպիչների հանդեպ Ռումինիայի հանրային հեռուստատեսության (TVR) ունեցած պարտքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին հայտնել է CBT հեռուստաալիքը:
Այս շաբաթվա սկզբին Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հայտարարել էր, որ պարտքն աճում էր վերջին ութ տարվա ընթացքում և այժմ կազմում է 10 մլն եվրո, որը պետք է վճարվեր մինչև ապրիլի 21-ը: Այժմ հեռուստաալիքը նույնիսկ չի կարողանա հեռարձակել մրցույթը:
Օվիդիու Անտոնը մայիսի 12-ի կիսաեզրափակիչում պետք է 12 համարի տակ հանդես գար «Լռության պահերը» երգով:
«Սա տխուր լուր է: Մենք կցանկանայինք ռումինական պատվիրակությանը տեսնել Ստոկհոլմում: Մենք բավական շուտ էինք ստացել ԵՀՄ-ի հաղորդագրությունը և պատրաստ էինք նման իրավիճակի: Մենք փոխել ենք փորձերի սխեման և համարների բեմադրման աշխատանքը շարունակում ենք մնացած 42 երկրի համար»,- նշել է Ստոկհոլմում մրցույթի գործադիր պրոդյուսեր Մարտին Էստերդալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)