Դեպի նախագահական նստավայր երթը խոչընդոտվում է ոստիկանների կողմից (լուսանկարներ, տեսաանյութ)
ԱՐԽԻՎ
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը քիչ հետո երթով կշարժվի դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։
Նախաձեռնության անդամ Հայկ Փատյանը Ազատության հրապարակում հավաքվածներին ընթերցեց իրենց պահանջները, որոնք հասցնելու են Բ26։ Նրանք պահանջում են Արցախի հարցում բացառել տարածքային որևէ տարածքային զիջումները, նոր պայմանագրի ստորագրումը, խաղաղապահ զորքերի տեղակայումը, աշխատանքից ազատել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Էդուարդ Նալբանդյանին։
Պահանջների պատասխանին երիտասարդները կսպասեն մեկ ամիս, այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը։
Հավաքվածները փորձեցին շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն իրենց ճանապարհը փակվեց ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից։ Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նշեց որ երթը իրազեկված չէ և թույլ չեն տալու։





















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)