ԶԼՄ-ները հայտնել են Դամասկոսի մոտ ռազմական ինքնաթիռի վթարի մասին
ԱՐԽԻՎ
Ռազմական ինքնաթիռ է ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ: Վկայակոչելով Interfax-ին' հայտնում է «Արմենպրես»-ը' նշելով, որ այս մասին գրում են արևմտյան ԶԼՄ-ները: Համաձայն այդ տեղեկատվության' ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դամասկոսի օդանավակայանից դեպի հարավ-արևմուտք այն բանից հետո, երբ թռչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով: Տեղեկություններ, թե որ երկրին է պատկանել ինքնաթիռը կամ որն է վթարի պատճառը, չեն հաղորդվում:
«Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչը Interfax-ին հայտնել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի բոլոր ինքնաթիռները գտնվում են բազայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)