Արարատ լեռը գերել է Լավրովին
ԱՐԽԻՎ
Արարատ լեռան երևանյան տեսարանը գերել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին վկայող գրառում է կատարել և լուսանկար տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Լավրովն այդ լուսանկարում իր հեռախոսով լուսանկարում է Արարատը: «Արարատն այսօր զարմացրեց իր գեղեցկությամբ: Ս. Լավրովը չդիմացավ և լուսանկարեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Զախարովան:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում էր: Նրան ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ' հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)