Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Օբամային դիմավորել է Վինձորի դղյակում
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, ժամանել են Վինձորի դղյակ, որտեղ նրանց ճաշկերույթ Է սպասում Մեծ Բրիտանիայի թագավորական զույգի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եւ նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օբամա ամուսինները ուղղաթիռով վայրԷջք են կատարել մարգագետնում, որտեղ նրանց դիմավորել են Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը:
Օբաման թագուհուն շնորհավորել Է 90-ամյա հոբելյանի առթիվ: Ողջագուրումներից հետո նախագահական զույգը նստել Է սեւ «Ռեյնջ Ռովերը», որը վարել Է 94-ամյա արքայազն Ֆիլիպը:
Այսպիսով՝ Օբաման դարձել Է արտասահմանցի առաջին ղեկավարը, որն արժանացել Է Եղիսաբեթ Երկրորդին նրա հոբելյանի առթիվ անձամբ շնորհավորելու պատվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան