Ջո Վերհովենը ԻՊ-ի գործողությունները Սիրիայում ցեղասպանություն է որակում
ԱՐԽԻՎ
Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Ջո Վերհովենն այն կարծիքին է, որ ցեղասպանությունները ժողովուրդների նկատմամբ իրականացվում են ոչ միայն պետությունների կողմից: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում Վերհովենն ընդգծեց, որ ցեղասպանություն է նաև այն, ինչ անում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում: «Նրանք հարձակումներ են իրականացնում մարդկանց խմբավորումների դեմ, որոնք իսլամ չեն դավանում: Այսինքն, փորձում են ոչնչացնել մարդկանց՝ ելնելով ռասայական և կրոնական նկատառումներից, իսկ սա արդեն ցեղասպանություն է: Պարտադիր չէ, որ ցեղասպանությունն իրականացնի պետությունը, մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետությունն» էլ ցեղասպանություն է իրականացնում՝ չլինելով պետություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վերհովենը:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները ոչնչացնում են եկեղեցիներ և հուշարձաններ, ինչն արդեն խոսում է ցեղասպանության մասին: «Հարկավոր է համարձակություն ունենալ և ասել, որ սա ցեղասպանություն է: Պետք չէ պարզապես ասել, որ սրանք դժբախտ դեպքեր են: Սա ցեղասպանություն է, և եթե միջոցներ չձեռնարկվեն այն կանխելու համար, հետևանքներն ավելի ծանր են լինելու»,- ասաց Վերհովենը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)