Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերար Վարդան Նազիրյանին
ԱՐԽԻՎ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին ու դրանց հետեւանքների վերացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանահատվածում Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը Արցախին՝ հատուկ ընդգծելով ավանդական կուսակցությունների դերն այդ գործում:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը