Թուրքիայի քննադատների բերանը փակել է Եվրամիության խորհրդի ղեկավարը. TVN24
ԱՐԽԻՎ
Եվրամիության խորհրդի ներկայիս նախագահ Դոնալդ Տուսկը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված են, որ Թուրքիան հիասքանչ գլուխ է հանում Սիրիայից փախստականներ ներհոսքից: Հետևաբար, ԵՄ-ն պատրաստ է շարունակել միլիարդավոր եվրոներ վճարել Անկարային` աչք փակելով լրագրողների հետապնդումների և պատերազմից փախչողների հանդեպ դաժան վերաբերմունքի վրա, տեղեկացնում է TVN24-ն:
Երկու կամ երեք ամիս անց առաջին մլրդ եվրոն կփոխանցվի Թուրքիայի կառավարության հաշվին, Թուրքիա կատարած այցի ընթացքում խոստացել է Տուսկը: Բրյուսելին այնքան շատ է անհրաժեշտ կանգնեցնել փախստականների ալիքը, որ Տուսկը նույնսիկ հայտարարել է, որ Թուրքիան աշխարհում բոլորից լավ է գլուխ հանում փախստականների խնդրից, ոչ ոք նրան բարոյական ուսմունք տալու իրավունք չունի:
Թուրքիան գրեթե երեք միլիոն փախստական է ընդունել: Սիրիայի հետ սահմանի վրա ճամբար կատարած այցից հետո` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը չեն դադարում գովաբանել Թուրքիային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)