Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով երկու հայ է զոհվել
ԱՐԽԻՎ
Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Հալեպի Գանձասար պարբերականը, հատկապես տուժել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը:
Ըստ թերթին փոխանցված տեղեկությունների' կան մարդկային զոհեր, հասցվել է մեծ մասշտաբի նյութական վնաս: Զոհերի թվում կան երկու հայեր, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորների թվում ևս կան երեք հայեր:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան