Հիլարի Քլինթոնը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իր կաբինետի կեսը կկազմեն կանայք
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, ընտրություններում հաղթելու դեպքում իր կաբինետը կձևավորի հավասար թվով տղամարդկանցից ու կանանցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) ունեցած իր ելույթի ժամանակ, որը հեռարձակել է MSNBC հեռուստաալիքը:
Ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավարին հարց է տրվել այն մասին, թե նա պատրաստ է արդյոք վարվել նույն կերպ, ինչպես արեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով խոստացել էր, որ իր կաբինետի կեսը կազմելու են կանայք, և կատարեց խոստումը: Քլինթոնը պատասխանել է. «Իմ կաբինետը կլինի այնպիսին, ինչպիսին Ամերիկան է, իսկ Ամերիկայում 50 տոկոսը կանայք են»: Նա ձեռնպահ է մնացել այդ թեմայի շուրջ հետագա մեկնաբանություններից:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կաբինետում 15 նախարարներից կանայք միայն չորսն են: Խոսքը վերաբերում է արդարադատության նախարար Լորետա Լինչին, ներքին գործերի նախարար Սալլի Ջուելին, առևտրի նախարար Փեննի Փրիցկերին, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Սիլվիա Մեթյուզ Բերվելին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)