Ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհված երկրորդ անձի դին անճանաչելի է. ՔԿ
ԱՐԽԻՎ
Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհված երկրորդ անձի դին անճանաչելի է և վերցված փորձանմուշների հիման վրա իրականացվում է ԴՆԹ փորձաքննություն:
Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա խնդիրներ է ունեցել իր ազգականների հետ և նրա մոտ ցանկություն է առաջացել պայթեցման եղանակով նրանց վնասել։
Միջազգային ահաբեկչության և ահաբեկչության վարկածն առաջ քաշելու համար քննությամբ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում որևէ տվյալ ձեռք չի բերվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն