Բիգ Բենը մի քանի ամսով կկանգնեցնեն
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի խորհրդանիշը՝ Վեսթմինսթերյան պալատի աշտարակի Բիգ Բեն ժամացույցը ժամանակավորապես կդադարի աշխատել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով խորհրդարանի հայտարարությունը:
«Ժամացույցի մեխանիզմն անհրաժեշտ կլինի մի քանի ամսով կանգնեցնել տեխնիկական սպասարկում կատարելու համար»,-հայտնել են Համայնքների պալատում: Այդ ժամանակաընթացքում ժամացույցի զանգերը չեն հնչի:
29 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նորոգման ընթացքում պլանավորվում Է փոխել թվատախտակը, ժամացույցի մեխանիզմը, կարկատել աշտարակի աղյուսե շարվածքի ճաքերը, նորոգել ժանգոտված տանիքը եւ վերադարձնել թվատախտակի շրջանակի նախկին գույնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)