Բժշկական համալսարանի ռուսահայ շրջանավարտներն Արցախին նվիրել են ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ
ԱՐԽԻՎ
«Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ-բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպության անդամ ' Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրել է ՈւԱԶ սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ:
«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող՝ Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը՝ հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուց իչը վստահեցրել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ծանոթացավ տրամադրված ապրանքներին՝ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում»: Նա բարձր գնահատեց մեր բժիշկ-հայրենակիցների պատրաստակամությունը, և տեղեկացրեց, որ նվիրատվությունն առաջիկա օրերին կփոխանցվի ԼՂՀ առողջապահության նախարարությանը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)