ԵՄ-ն օգտագործում է բոլոր միջոցները՝ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ
ԱՐԽԻՎ
ԵՄ-ն օգտագործում է բոլոր միջոցները՝ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, տեղեկացնում է news.bcm.ru-ն:
Վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիիին՝ Մարդը հայտարարել է. «Մենք աջակցում ենք հակամարտության կարգավորման խաղաղ ուղուն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ԵՄ առաջնահերթություններից մեկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբին աջակցելն է:
ԵՄ-ն իր դերն է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը այցելել էր Ադրբեջան: Նա նաև մեկնելու է Հայաստան:
ԵՄ-ն կրկին օգտագործում է բոլոր միջոցները՝ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Տիկին Մոգերինիի մասնակցությամբ Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության հարցը:
Դա ևս մեկ անգամ վկայում է, որ ԵՄ-ն աջացում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)