Զանգվածային բախում ադրբեջանցիների և դաղստանցիների միջև
ԱՐԽԻՎ
Սանկտ-Պետերբուրգում դաղստանցիների և ադրբեջանցիների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, բախման ժամանակ կողմերը հրազեն են օգտագործել:
Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Լենինգրադի մարզի գծով վարչության հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին մոտ ժամը 16:00-ին: Սանկտ-Պետերբուրգի Վասիլևսկի օստրով շրջանում ծագումով Դաղստանից և Ադրբեջանից անձանց միջև փոխհրաձգությունից հետո երկու հոգի ձերբակալվել են:
Դիմակայության պատճառը հայտնի չէ: Նախնական տվյալներով' փոխհրաձգութունից ոչ ոք վնասվածք չի ստացել: Միջադեպի լուսանկարները տարածվել են «Vkontakte» սոցիալական ցանցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)