Մինսկում համաձայնագիր են ստորագրել Բելառուսում ԵԱՏՄ-ի դատարանի գտնվելու պայմանների մասին
ԱՐԽԻՎ
Ապրիլի 29-ին Մինսկում ստորագրել են համաձայնագիր Բելառուսում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի գտնվելու պայմանների մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Բելառուսից փաստաթուղթն ստորագրել Է արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնեւիչը, ԵԱՏՄ-ի դատարանի կողմից՝ վերջինիս նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովը:
Միխնեւիչը լրագրողներին պարզաբանել է, որ դատարանը «ԵԱՏՄ-ի կարեւորագույն ինստիտուտն Է, որը կհետեւի ինչպես պետությունների, այնպես Էլ ԵԱՏՄ-ի մամինների կողմից իրավունքի այն նորմաների կատարմանը, որոնք մենք ստեղծել ենք»:
Առաջին փոխնախարարը նաեւ հայտարարել Է, որ դատարան կարող են դիմել ինչպես ԵԱՏՄ-ի պետությունները, այնպես Էլ ձեռնարկչական կառույցներ: Նա ճշտել Է, որ ստորագրված համաձայնագրին համապատասխան անհատույց ԵԱՏՄ-ի դատարանին Է հանձնվում Մինսկի կենտրոնի Կիրովի փողոցում գտնվող շենքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)