Հայաստանում գտնվող ռուս զինվորականները թխել է 1.5 հազար զատկական կուլիչ և զարդարել 2 հազար ձու
ԱՐԽԻՎ
ՌԴ Հարավային ռազմական շրջանի բազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման ծառայողները, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում, Սուրբ Զատկին ընդառաջ թխել են 1.5 հազար զատկական կուլիչ և զարդարել են շուրջ 2 հազար ձու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Թխվածքները պատրաստվել են մեկ օրվա ընթացքում 20 տարբեր բաղադրատոմսերով' բացառապես բնական մթերքներից: Կուլիչի և ձվերի զարդարանքով զբաղվել են զինվորականների երեխաները, ովքեր սովորում են ՊՆ ենթակայության տակ գտնվող դպրոցում: Զատկական ուտելիքի օրհնությունից հետո այն կբաժանվի բոլոր ստորաբաժանումների զինվորականներին, այդ թվում' բարձրադիր ուսումնամարզական համալիրներում տեղակայվածներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)