Պայթյուն Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում
ԱՐԽԻՎ
Ադրբեջանի հյուսիսարեւլյան Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքին, հայտնում են, որ պայթյունը մայիսի 1-ին մոտ ժամը 07:30-ին տեղի է ունեցել այն պահին, երբ տեղամասի տեսուչ Ռովշան Բալըեւը բացում էր ոստիկանական բաժանմունքի մուտքի դուռը:
Պայթյունի արդյունքում ոստիկանական բաժանմունքի դռներն ու պատուհանները դուրս են ընկել, ջարդվել լուսամուտների ապակիները: Ծանր վիրավորված կապիտան Բալըևը տարվել է ՆԳՆ Բաքվի հանրապետական հոսպիտալ:
Ենթադրվում է, որ ոստիկանական բաժանմունքում ձեռքի նռնակ է պայթեցվել:
Զաքաթալայի շրջանը բնակեցված է հիմնականում լեզգիներով, ավարներով և վրացիներով:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան