Հայտնի է դարձել Ռուսաստանի ապագա վարչապետի ազգանունը. OSTKRAFT
ԱՐԽԻՎ
OSTKRAFT վերլուծական կենտրոնը հաղորդում է, որ Ա. Կուդրինին՝ Տնտեսական խորհրդի փոխնախագահի պաշտոնում նշանակելը, ՌԴ-ի այդ նոր «ստվերային կառավարության» շուրջ առնվազն մի քանի կարևոր իրադարձությունների զարգացում է նշանակում:
1) Ալեքսեյ Կուդրինը՝ երկար ժամանակ տևած լռությունից հետո, գրեթե վերականգնեց իր նախկին ազդեցությունը, ինչպես նաև ապարատային կարողությունները: Այժմ Կուդրինը կհավաքի իր մասնագետների թիմին, որոնք առավելագույնը վեց ամսվա ընթացքում կկարողանան մրցակցել Մեդվեդևի թիմի հետ՝ բոլոր ռազմավարական ոլորտներում:
2) Կուդրինը «ստվերային» վարչապետ է դառնում:
3) Կուդրինի թեկնածության առաջադրումը, որքան էլ որ կարող է պարադոքսալ թվալ, ևս մեկ անգամ վկայում է այ մասին, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հաջորդ ընտրական ցիկլի ժամանակ ապավինել հին կազմի թիմին:
4) Կուդրինի նշանակմամբ ստեղծված են բոլոր նախադրյալները՝ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո նոր վարչապետի ի հայտ գալու համար: Իսկ կառավարությունը, նույնիսկ Մեդվեդևի գլխավորությամբ, կլինի բացառապես Կուդրինի տնտեսական քաղաքականության անցկացման գործիք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)