Քաղաքական ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ և բանակցային եղանակով. Արգենտինայի դեսպան
ԱՐԽԻՎ
Քաղաքական ոլորտի ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ և բանակցային եղանակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 2-ին նշեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան' անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին:
«Քաղաքական ոլորտի ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով: Մենք ծանոթ ենք նման իրավիճակին, քանի որ մենք ևս ունենք միջազգային հարց»,- նշեց դեսպանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը' թե արգենտինական պատգամավորներից մեկն առաջարկել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և հնարավոր է, որ Արգենտինան ճանաչի այն, դեսպանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե պատգամավորն ինչ է ասել: Արգենտինյան կառավարության դիրքորոշումն այն է, որ ցանկացած կոնֆլիկտ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)