Զորամասերից մեկի մոտ հայտնաբերված ուսումնական ականները տեղափոխվել ոստիկանության Մուշի բաժին
ԱՐԽԻՎ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին, ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացել, որ զորամասերից մեկին հարակից տարածքում, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են ականների որոնման աշխատանքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հաղորդագրությունում նաև նշված է. «Ժամը 14.00-ի դրությամբ հայտնաբերվել են «У-ТМ-62П3» տեսակի 3 հակատանկային ուսումնական ական և տեղափոխվել ոստիկանության Մուշի բաժին:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)