Հայաստանում ամենախնդրահարույցն աշխատատեղերն են. հարցում
Հարցումներ
ԼՈՒՐԵՐ.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Հայաստանում ո՞ր ոլորտն է ամենախնդրահարույցը»:
Ըստ հարցման մասնակիցների 43 %-ի (1970 ձայն) ամենախնդրահարույց ոլորտն աշխատատեղերն են, 19 %-ի (860 ձայն) կարծիքով՝ դատական համակարգը:
Հարցման մասնակիցների 16 %-ը (740 ձայն) կարծում է, որ խնդրահարույց է սոցիալ-տնտեսական ոլորտը, 9 %-ի (420 ձայն) կարծիքով՝ առողջապահությունը, 6 %-ի (280 ձայն) կարծիքով կրթությունը, 3%-ի (150 ձայն) կարծիքով՝ բնապահպանությունը:
Հարցման մասնակիցների (2-ական %-ը), կարծում են, որ խնդրահարույց են սպորտի և տրանսպորտի ոլորտները՝ համապատասխանաբար 90 և 80 ձայներով:
Հարցման մասնակիցներից 20-ը կարծում է, որ խնդրահարույց է մշակույթի ոլորտը (0 %):
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 4610 մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան