Ժիրինովսկին դատի է տվել Արամ Գաբրելյանովի News Media-ին
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ տվել Արամ Գաբրելյանովի News Media-ին, իր դիսերտացիայի մասին Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ռուսական փիլիսոփայության պատմության կաֆեդրայի դոցենտի արտահայտության համար, որը նա հնչեցրել է «Ռուսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանի եթերում: Այդ մասին հաղորդում է Rambler News Service-ը:
«Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել «Ռուսկայա սլուժբա նովոստեյ»-ին, այն կապակցությամբ, որ ռադիոկայանի հյուրերից մեկը՝ Բորիս Մեժուևը, Ժիրինովսկիի դիսերտացինան «կեղծված» է անվանել»,- ասել է News Media-ի իրավաբանական բաժնի ղեկավար Ելիզավետա Խուդյակովան:
Նոյեմբերին Մեժուևը «կեղծված» էր անվանել Ժիրինովսկիի թեզը: Նա քննադատել էր քաղաքական գործչի առաջարկը՝ աշխատանքից ազատել բուհի դասախոսներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալ փորձող ուսանողուհու հետ կապված պատմության պատճառով։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան